ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԵԿԱԾ
ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԵԿԱԾ
Հայրենիքից եկած, տարագիր արծիվ,
Մեր Սասնո սարերից ինչ լուր ես բերել:
Հայրենիքից եկած, տարագիր արծիվ,
Մեր Սասնո սարերից ինչ լուր ես բերել:
Կուզեմ լեզու առնես, պատմես անցյալից,
Մեր սասնո սարերից, Մուշից ու Վանից:
Մեր սասնո սարերից, Մուշից ու Վանից:
Արդյոք հանդիպեցիր Պայթող աղբյուրին,
Զենքի հետ պսակված, ֆեդայիններին:
Զենքի հետ պսակված, ֆեդայիններին:
Յարաբ մնացել է, գեթ մեկ ֆեդայի,
Թե Սասունից ջնջվեց անունը Հայի:
Թե Սասունից ջնջվեց անունը Հայի:
Սասնո գավառում զինյալ յոթ քաջեր,
Իրենց խմբապետ Գուրգեն և Ռուբեն,
Սասուն ելնելով, զենքեր վերցնելով,
Մինչև ապրիլը լեռներ ման գալով:
Օրն էր հինգշաբթի, Ցրոնք գեղ հասան,
Տղայոց խումբը մարտի մեջ մտավ,
Էտ գեղի քյոխվեն շուն մըն էր դաժան,
Իր էրկու որդին վալուն լուր տարան:
Էտ վոր լսեցին, խոտի դեզ բերին,
Գեղի չորս բոլոր կրակ վառեցին,
Ով Հայեր, Հայեր հասեք օգնության,
Ռուբեն կզոհվի ի սեր ազգության:
Թալիֆ էֆենդին ըսավ ահնիզուն,
Ռուբեն կկանչեր, Գուրգե՛ն, զա՛րկ էդ շուն,
Հրացան պարպեցավ, կռնակին դիպավ,
Թալիֆ էֆենդին գետնին փռվեցավ:
Գրիգոր Համբարյան – Հայրենիքից եկած