ՀԵՅ ՈՏՔԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՀԵՅ ՈՏՔԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Հնչեն զանգեր տագնապալի,
Վեհ Մասիսն էր կարծես փլվում,
Մեր թշնամին նենգ, թունալից
Մահ էր սփռում, ահաբեկում։
Է հե՜յ, ոտքի՛, հայ ժողովուրդ,
Կոչն էր հնչում, ուժգին կանչում,
Ելե՛ք, ցույց տանք ողջ աշխարհին՝
Պարտվել չկա հայոց ազգին։
Ելե՛ք, ցույց տանք ողջ աշխարհին,
Որ մահ չկա հայոց ազգին։
Կռիվ եղավ օրհասական,
Արհարհավիրքի ու փորձության,
Ժողովուրդը փշրեց շղթան՝
Իր գերության ու բռնության։
Է հե՜յ, ոտքի՛, հայ ժողովուրդ,
Կոչն էր հնչում, ուժգին կանչում,
Ելե՛ք, ցույց տանք ողջ աշխարհին՝
Պարտվել չկա հայոց ազգին։
Ելե՛ք, ցույց տանք ողջ աշխարհին,
Որ մահ չկա հայոց ազգին։
Փառք ու պատիվ փրկիչներին,
Մեր տառապած ժողովրդին,
Փառք ու պարծանք հերոսներին՝
Սարդարապատի արծիվներին։
Է հե՜յ, ոտքի՛, հայ ժողովուրդ,
Կոչն էր հնչում, ուժգին կանչում,
Ելե՛ք, ցույց տանք ողջ աշխարհին՝
Պարտվել չկա հայոց ազգին։
Ելե՛ք, ցույց տանք ողջ աշխարհին,
Որ մահ չկա հայոց ազգին։
Հայոց ազգի՜ն․․․
Հայոց ազգի՜ն․․․
Հովհաննես Բադալյան – հեյ, ոտքի Հայ ժողովուրդ