ՔԵՌԻ
ՔԵՌԻ
Չորորդ գնդի հրամանատար քաջ Քեռի,
Ինքդ արի և գործերդ միշտ բարի,
Սրտաճմլիկ լուրդ առինք ցավալի,
Քաջանց քաջը հերոս, Քեռի պանծալի:
Անգութ մահը քեզ մեզանից բաժանեց,
Մեր սրտերում անբուժելի վերք բացեց,
Մի թէ չար գնդակը քեզի որոնեց,
Գաղափարտ և հույսերդ խորտակեց:
Թող լռեն սոխակներն էլ չըծլվլան,
Սլացեք կռունկներ դեպի Հայաստան,
Լուր տարածեցեք դուք համայն հայության,
Հայոց պաշտպան Քեռին մտավ գերեզման:
Դու ամեն տեղ վազում էիր օգնության,
Քեզ ազդում չէր ոչ սուր, ոչ թուր, ոչ գնդակ,
Ամենքին անխտիր էիր դու պաշտպան,
Կոչմանդ արժանի հերոս Քեռի Խան:
Մահտ դաշնակցության մեծ ցավ պատճառեց,
Եվ ընտանիքտ ալ սիրտը խոցոտվեց,
Համարյա թէ ամբողջ Կովկասը ցնցվեց,
Քեզ համար շատ մարդիկ լացին ողբացիր:
Ռևանդուզի կռիվն էր շատ ահավոր,
Թշնամու զորքերն էին բյուր հզարավոր,
Տասնիննը, տասնվեց, մայիս տասնհինգին,
Հայոց առյուծ ընկավ վրեժը կրծքին:
Մի լռեք սոխակներ դեհ ճլվլացեք,
Սլացեք կռունկներ դեպի Թուրքիստան,
Լուր տարածեցեք դուք համայն Թուրքեստան,
Հայոց դաշնակցություն իջել է մեյդան:
«Փոթորիկ» երգչախումբ – Քեռի
Գառնիկ Սարգսյան – Քեռի(1)
Գառնիկ Սարգսյան – Քեռի(2)
Գառնիկ Սարգսյան – Քեռի(3)
Ջորջ Թութունջյան – Քեռի
Գրիգոր Համբարյան – Քեռի
Հարութ Փամբուկչյան – Քեռի
Անհայտ կատարող – Քեռի
Ժոզեֆ Կիրակոսյան
Ներսիկ Իսպիրյան – Քեռի
Սամվել Երանյան – Քեռի
Թովմաս Պողոսյան – Քեռի(1)
Թովմաս Պողոսյան – Քեռի(2)
ԱՐՇԱԿ ԳԱՎԱՖՅԱՆ
Քեռի, իսկական անունը՝ Արշակ Գավաֆյան (1858, Կարին – 1916, Ռևանդուզ, թաղված է Թբիլիսիում), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Հայ կամավորական չորրորդ գունդը, մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին (1915 թ.)։
1915-1917 թթ.
հայկական կամավորական ջոկատների ղեկավարները.
Քեռի, Խանասորի Վարդան և Համազասպ (կանգնած)
Քեռին ծնվել է Կարինում (Էրզրում), որտեղ ավարտել է տեղի հայկական դպրոցը։ 1882 թ. անդամագրվել է Կարինի Պաշտպան Հայրենյաց կազմակերպությանը։ 1889 թ. անցել է Կաղզվան։ Համագործակցել է Հունոյի(Հարություն Տեր-Մարտիրոսյան) հետ եւ մասնակցել նրա գլխավորած Մատռաբերդի արշավանքին, որը ձախողվել է։ Այնուհետեւ անդամագրվել է Երկիր անցնելու նպատակով կազմավորված Սարգիս Կուկունյանի խմբին։ Կուկունյանի արշավանքի 1890 թ. ձախողումից հետո կարողացել է խուսափել ձերբակալությունից։ 1893թ. մի փոքրիկ խմբով Ջալլադի (Երվանդ Բաբերյան) հետ անցել է Կարին, իսկ 1895 թ. կոտորածների ժամանակ ղեկավարել է հայկական զինված խմբավորում, պաշտպանել ժողովրդին և հոգևոր առաջնորդին։ XX դարասկզբին նա կրկին Կարսի մարզում էր՝ ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի տրամադրության տակ։ 1903 թ. հայդուկ Թորգոմի (Թուման Թումյան) հեծյալ «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն, մասնակցել 1904 թ. Սասունի ապստամբությանը, որի պարտությունից հետո անցել է Վասպուրական։ 1905 թ. Վասպուրականիցանցնում է Արևելյան Հայաստան։
Հայ-թաթարական բախումների ժամանակ (1905-1906 թթ.) Քեռին եղել է Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը, կռվելով հիմնականում Անգեղակոթի հատվածում։ Այնուհետև անցել է Պարսկաստան, միացել է Եփրեմ Խանին, դարձել նրա օգնականը՝ մասնակցելով 1905-1911 թթ. Իրանական հեղափոխությանը։ Եփրեմ Խանի սպանությունից հետո վրեժխնդիր է եղել նրա սպանության համար։
Առաջին Համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) նախօրեին անցել է Կովկաս։ Պատերազմի սկսվելուց և հայ կամավորական խմբերի կազմավորումից հետո Քեռին եղել է 4-րդ կամավորական գնդի հրամանատար, մասնակցել է 1915 թ. Սարիղամիշի ճակատամարտին։
1916 թ. մայիսին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, Քեռին իր ջոկատով շրջապատվում է։ Սակայն կարողանում է հնարամիտ ձևով ջոկատը դուրս բերել շրջափակումից, իսկ ինքն ընկնում է մարտում։
Քեռու աճյունն ամփոփված է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը՝ Նիկոլ Դումանի և Սեբաստացի Մուրադի կողքին։
Գառնիկ Սարգսյանի Առաջինը Թովմասի ձայնագրություննա:
Շնորհակալություն ուշադրության համար, բայց վեռնագրերը վերաբերվում են դրանց ներքև տեղակայված ձայնագրություններին, իսկ Ձեր նշած ձայնագրության վերևում գրված է, «Փոթորիկ» երգչախումբ (Երևի Թովմաս Պողոսյանը մենակատարն է եղել)