ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈ
ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈ
Այն օրը որ ես քեզի տեսա
Ու անսահման շատ սիրեցի,
Գիշեր-ցերեկ աղաչեցի,
Քաջիդ` Աստծուց կյանք խնդրեցի:
Քո պատճառով շատ սիրեցի,
Որտեղ տեսա Սևքարեցի:
Սև քարիդ մատաղ, Սաքո ջան, վայ,
Սաքո ջան, վայ,
Ջան, ախպեր ջան, վայ:
Սև քարիդ մատաղ, Սաքո ջան, վայ,
Սաքո ջան, վայ,
Քաջ ֆիդայի ջան:
Հարցմունք արի վարդապետին,
Ասի՝ ով է այդ աբեղան,
-Աբեղա չէ,-ասաց նա ինձ,
-Զինվոր է այդ սիրուն տղան:
Ամբողջ հոգով աղոթեցի,
Որ զինվորը անփորձ լինի:
Զինվորիդ մատաղ, Սաքո ջան, վայ,
Սաքո ջան, վայ,
Ջան, ախպեր ջան, վայ:
Սև քարիդ մատաղ, Սաքո ջան, վայ,
Սաքո ջան, վայ,
Քաջ ֆիդայի ջան:
Տանջանքների դեմ կռվելով,
Անգութ թշնամուն հաղթելով՝
Անհաղթ ու մեծ ջան ֆիդայու,
Ազնիվ կոչման արժանացավ:
Հայոց արդար պատմության էջ
Անհաղթելի փառք ստացավ:
Անհաղթիդ մատաղ, Սաքո ջան, վայ,
Սաքո ջան, վայ,
Ջան, ախպեր ջան, վայ:
Սև քարիդ մատաղ, Սաքո ջան, վայ,
Սաքո ջան, վայ,
Քաջ ֆիդայի ջան:
Հովհաննես Բադալյան – Սևքարեցի Սաքո
Թովմաս Պողոսյան – Սևքարեցի Սաքո
Սևքարեցի Սաքո
Սևքարեցի Սաքո (Ծովանյան Սարգիս Սարիբեկի), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։
Ազգային-ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է Սարգիս Կուկունյանի հետ ծանոթությունը (1890 թվականին), Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ համագործակցությունը։ 1892 թվականին հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին, Դերիկի վանքում (որը հենակետ էր դեպի Երկիր ճանապարհին) մասնակցել է քրդերի դեմ այդտեղ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանը Արևմտյան Հայաստան, ուղեկցել Պարսկաստան անցնող կամավորներին։ Որպես հեծյալ խմբի հրամանատար մասնակցել է 1897 թվականի Խանասորի արշավանքին։ 1898 թվականին կուսակցական հանձնարարությամբ մի քանի ուղեկիցներով Կարսից անցել է Երկիր, սակյան, Մշո դաշտի Ղզլաղաճ գյուղում ձերբակալվել է։ Որպես Սբ. Կարապետ վանքի ուխտավոր ներկայանալու Սաքոյի բոլոր ճիգերն անցել են ապարդյուն։ Ի վերջո, հայդուկային գործունեության, Աղբյուր Սերոբի հետ ունեցած նամակագրական կապերի և այլնի համար թուրքական դատարանի կողմից դատապարտվել է 101 տարվա բանտարկության, ապա՝ մահվան։ Սակայն 1901 թվականին հանձնվել է ռուսական իշխանությունների դատին, որոնք նրան շուտով ազատ են արձակել։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը՝ միաժամանակ ակտիվորեն երկու կողմերում հանդես է եկել եղբայրության կոչերով։ 1907 թվականին մասնակցել է ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժողովին, որտեղ որոշվել է օգնել 1905 թվականին սկսված Իրանական հեղափոխությանը։
Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ ուղևորվել է Պարսկաստան, սակայն ռուս-պարսկական սահմանին հիվանդացել է խոլերայով և մահացել։ Թաղվել է Երևանում՝ ներկայիս Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում։ 1938 թվականին խորհրդային իշխանության կողմից Սևքարեցի Սաքոյի գերեզմանը ավիրվել է: