ԹՈՂ ՀՆՉԵՆ ՇԵՓՈՐ
ԹՈՂ ՀՆՉԵՆ ՇԵՓՈՐ
Թող հնչեն շեփոր, թող զարնեն զանգեր,
Վրեժառնության մեր օրն է հասել,
Թող լավ իմանա մեր նենգ թշնամին՝
Հայը չի մոռնար իր ոսոխը հին:
Կրկներգ
Շատ կոտորվեցանք, բայց մենք չմեռանք,
Շատ հալածվեցանք, բայց մենք չկորանք,
Թող համայն աշխարհ մեզ լավ իմանա՝
Մենք հայերս կանք և պիտի մնանք:
Ապրիլ քսանչորս, դուք մեր սրտում եք,
Սուրբ խաչը վկա, երդվում ենք մենք,
Պիտի գա օր մը մենք՝ հայերս, մենք
Ձեր ամեն արյան վրեժը լուծենք:
Կրկներգ
Մեր վրեժն արդար մենք պիտի լուծենք,
Միայն մենք մենակ, միասին մենակ,
Օ, ելեք հայեր, ելիր հայություն,
Սա է մեր ճամփան, մեզ` միասնություն:
Կրկներգ
Վրեժը լուծենք, գնանք մեր հերթին,
Շենացնենք կրկին մեր աշխարհը հին,
Ծուխ կբարձրանա հայ երդիկներեն,
Ու երգ կհնչե մանկան շուրթերեն:
Կրկներգ
Գրիգոր Համբարյան – Թող հնչեն շեփոր
Ջորջ Թութունջյան – Թող հնչեն շեփոր