ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԵՐԳ
ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ԵՐԳԸ
Խոսք` Պողոս Նաթանյան
Մշակումը` Ա. Մնակյան
Զարթիʹր որդյակ, հուշ բեր, վեր կաց,
Պատերազմի փողն հնչեց,
«Զարթիʹր,- գոչեց ձայնն հայրենյաց,-
Կենաց-մահու ժամն հնչեց»։
Պատրաստել եմ քո զենքերը,
Ահա գլխիդ վերև կան՝
Ինչպես երբեմն քո գրքերը՝
Երբ կ՛երթայիր վարժարան։
Ելիʹր կապեմ սուրը մեջքիդ,
Ասպար կախեմ քո ուսեդ,
Եվ սուրբ դրոշակ հայրենիքիդ,
Թող ծածանի աջ թևիդ։
Միթե դուն չես հիշեր, երբ որ
Գրիչ ու թուղթ տվի քեզ,
Փոխան դոցա, ըսի մի օր
Ուրիշ բաներ կու տամ քեզ:
Փոխան գրքիդ ահա սուսեր,
Փոխան թղթի կռվի դաշտ,
Գնա մեռիր ազգիդ համար,
Թող մայր- երկիրդ ապրի հաշտ:
Գրչով ուսար ազգ, հայրենիք,
Գնաʹ սուրով փրկել զայն,
Մեր հայրենյաց վշտաց հերիʹք
Չսավ աշխարհը համայն:
Մեր հայրենյաց թշվառություն
Երկրիս վրա մարդ չունի:
Մեր խղճության կարեկցություն
Երկրիս վրա մարդ չունի:
Գնա, որդյակ, այս սև չարիք,
Խեղդեց շունչը քո ազգի,
Գնաʹ փրկել քո հայրենիք,
Թէ ոչ` ինչու՞ ծնա քեզ:
Քանի տարի կերակրեցի,
Մինչ հասակդ այդ առիր,
Բարձր հասակիդ մայրդ մեռնի,
Դուն ալ քո ազգին մեռիր:
Դու հայրենյաց սեղանին զոհ,
Մարտիʹր որդյակ, ժամ հասավ,
Երկինք ու ազգ այդ մնան զոհ,
Մայրդ ալ վասն այդ քեզ ծնավ:
Հառաջ որդյակ, ահա կերթան
Քու ընկերներդ բյուրավոր,
Որպես ընկեր դպրոցական,
Քաղցր է ընկեր կռվարար:
Հառաջ որդյակ, ի մարտ անմահ
Տուր անվախ կուրծք ու ճակատ,
Հոգ չէ թէ քեզ կգտնե մահ,
Զի այնժամ է ազգն ազատ:
Ակունք – Զինվորի մոր երգը
Արա Սահակյան – Զինվորի մոր երգը
Գրիգոր Համբարյան – Զինվորի մոր երգը
Անհայտ կատարող – Զինվորի մոր երգը
Անհայտ կատարող – Զինվորի մոր երգը
Անհայտ կատարող – Զինվորի մոր երգը
պատերազմի փող հնչեց