ՄԵՆՔ ԱՆԿԵՂԾ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ
ՄԵՆՔ ԱՆԿԵՂԾ ԶԻՆՎՈՐ ԵՆՔ
Հեղինակ` Աշուղ Ֆահրատ
Մենք անկեղծ զինվոր ենք, առանց ի վիճակ,
ՈՒխտել ենք ծառայել երկար ժամանակ.
Պարսկաստանի խորքից եկել է նամակ,
Գնում ենք բարով, կուշանանք տարով,
Արյուն, սուր ու հուր, պատերազմի դաշտ կսպասեն մեզի:
Դուշմանը մեզ տվեց «Ջանֆիդա» անուն,
Այդ անվան համաձայն տեսավ զորություն,
Մենք չենք ուզեր ազատ կամքի բռնություն ,
ՈՒխտել ենք կռվիլ, այդ սիրով մեռնիլ,
Համոզված ենք, որ միայն զենքով կա հայոց փրկություն:
Ստամբուլը պիտի լինի արյան ծով ,
Ամեն կողմից կռիվ կսկսվի շուտով.
Կոտորից Բաշկալա անցնենք հեշտ կերպով ,
Աջից Վարդանը, ձախից Իշխանը,
Գրավենք Աղբակ, տարածենք սարսափ, փառք Դաշնակցության:
Բաշկալա դավառում, այն պատերազմին,
Ավելի մեծ սարսափ տիրեց Սուլթանին,
Քաջ Զէյթունը յաղթեց վատ, չար գազանին,
Կեցցե`Զէյթունը, խրոխտ Սասունը,
Դաշնակցությունը, բախտավոր օրեր, պարծանք հայ ազգին:
Արտուրո Կույումդզյան – Մենք անկեղծ զինվոր ենք
Գառնիկ Սարգսյան – Մենք անկեղծ զինվոր ենք
Հարութ Փամբուկչյան – Մենք անկեղծ զինվոր ենք
Գրիգոր Համբարյան – Մենք անկեղծ զինվոր ենք
Հարութ Փամբուկչյան – Մենք անկեղծ զինվոր ենք
Հովհաննես Բադալյան – Մենք անկեղծ զինվոր ենք
Սայաթ Նովա երգչախումբ – Մենք անկեղծ զինվոր ենք
Գառնիկ Սարգսյան – Մենք անկեղծ զինվոր ենք
Ջորջ Թութունջյան – Մենք անկեղծ զինվոր ենք
Անհայտ կատարող – Մենք անկեղծ զինվոր ենք
Ժոզեֆ Գրիգորյան – Մենք անկեղծ զինվոր ենք
Գրիգոր Համբարյան – Մենք անկեղծ զինվոր ենք
Կարելի մաս մը աւելցնել:
Անհաւատ ժողովուրդ հրաշք կը սպասեն,
Ու գետը չփոխած, ծով կը բամբասեն,
Դարձեալ հայ զինուորներ չեն յուսահատւում,
Կռւում են ազատ, գործում հարազատ,
Երկաթեայ կամքով, կտրիճ ջանֆիտան, տանում ամէն բան: